ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ (EAJ) ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանում մեկնարկել է Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու է ավելի քան 70 պատվիրակ 34 պետությունից։

 


Համաժողովի ընթացքում քննարկվելու են Եվրոպայում և տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաև միջազգային համագործակցությանը վերաբերող թեմաներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ դատավորների միության նախագահը, Դատավորների միջազգային միության (IAJ) և Դատավորների եվրոպական միության (EAJ) նախագահները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք:

News.am