Հնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել

Հնդկաստանն արգելք է դրել Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի արտակարգ և լիազոր դեսպան Գասիմ Մոհյուդինը, հաղորդում է APA-ն։

«Սա շատ սխալ որոշում է։ Նման որոշում կայացնելու փոխարեն, հնդկական կողմը պետք է նախաձեռնություն ցուցաբերի տարածաշրջանում առաջացած լարվածությունը կարգավորելու համար», - նշել է դիվանագետը։

News.am