«Ամբողջությամբ վավերացվել է»․ Դոնալդ Թրամփը` Ուկրաինայի հետ ռեսուրսային գործարքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի օրենսդիր մարմիններն ամբողջությամբ վավերացրել և հաստատել են ԱՄՆ-ի հետ ռեսուրսային գործարքը։
«Մենք նոր ավարտեցինք հազվագյուտ մետաղների գործարքը, այն ամբողջությամբ վավերացվել և հաստատվել օրենսդիր մարմինների կողմից»,- ասել է նա Սպիտակ տանը:
Թրամփը հավելել է, որ մտադիր է շուտով զրուցել Վլադիմիր Զելենսկու հետ։
Ավելի վաղ «Financial Times» թերթը, հղում անելով ուկրաինացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ձգտում է հասնել Ուկրաինայում կրիտիկական կարևոր ռեսուրսների և էներգաակտիվների հասանելիության նոր պայմանների՝ ընդլայնելով Կիևի նկատմամբ տնտեսական պահանջները։ ԱՄՆ-ն մասնավորապես ցանկանում է, որ իր վերահսկողության տակ անցնեն մի շարք ակտիվներ, այդ թվում՝ Ուկրաինայի ատոմակայանները;
Հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում էր փետրվարի վերջին, երբ Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Վաշինգտոն: Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան նախատեց անհարգալից վերաբերմունքի համար, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Զելենսկուն անվանեց դեմոկրատական կուսակցության անշնորհակալ քարոզիչ։ Վիճաբանությունից հետո Զելենսկուն խնդրեցին հեռանալ Սպիտակ տնից, և համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց։
Sputnik Արմենիա