Հավերժ փառք հերոսներին. Երևանում ավարտվեց «Անմահ գնդի» քայլերթը
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում ավարտվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կազմակերպված «Անմահ գնդի» քայլերթը։
Մասնակիցների շարասյունը՝ վետերաններ, երիտասարդներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սուրբ Խաչ եկեղեցուց քայլեց Ազատության պողոտայով՝ ձեռքներին կրելով հերոսական նախնիների դիմանկարներ, Հայաստանի, Ռուսաստանի, Լեռնային Ղարաբաղի դրոշներ, Հայրենական մեծ պատերազմի հայկական դիվիզիաների դրոշներ և գեորգիևյան ժապավեններ։
Ծաղիկներ դրվեցին Անհայտ զինվորի շիրիմին, իսկ քայլերթն ավարտվեց հայկական և ռուսական դրոշների գույներով տասնյակ փուչիկների բացթողումով, որոնք սավառնում էին անսահման կապույտ երկնքում։
Իսկ բարձունքում տոնական պուրակը պահպանում է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակը մարմնավորող Մայր Հայաստանի արձանը՝ սուրը պատյանի մեջ դրած կին մարտիկ՝ պատրաստ ցանկացած պահի մերկացնել իր սուրն ընդդեմ ոսոխի։
News.am