Պուտինը Կարմիր հրապարակում ողջունեց հայ վետերաններին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում ողջունեց հայ վետերաններին։

 

Նշենք, որ Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի շքերթին ներկա են 102-ամյա Ռոզալյա Աբգարյանը, 100-ամյա Վոլոդյա Գսպոյանը, 102-ամյա Խաչիկ Հովակիմյանը և 100-ամյա Ներսես Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված շքերթին մասնակցել է ավելի քան 11,5 հազար զինծառայող, նրանցից ավելի քան 1,5 հազարը հատուկ ռազմական գործողության մասնակիցներ են: Հատուկ գործողության մասնակիցների շքերթային հաշվարկներում Ռուսաստանի 20 հերոս կա, Գեորգիևյան շքանշանի 44 և Արիության շքանշանի 54 ասպետ։

Հիշեցնենք` Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ`բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։

Հայրենական մեծ պատերազմի վետերաններից այսօր ողջ են 31–ը։

Sputnik Արմենիա