ԵՄ-ն ցանկանում է ստեղծել դատարան՝ «ռուսական ղեկավարությանը դատելու» համար. Կրեմլը մեկնաբանել է

Կրեմլը չի ​​մտադիրվում արձագանքել ԵՄ որոշ երկրների՝ «հակառուսական դատարան» ստեղծելու ցանկությանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ TASS-ի հարցին ի պատասխան։

«Մենք դրան չենք արձագանքում», - ասել է նա։

ԵՄ 27 երկրներից 20-ի առաջնորդները նախկինում արտահայտվել են Եվրախորհրդի հովանու ներքո հատուկ դատարանի ստեղծման օգտին, որը, ըստ նրանց ծրագրի, «կդատի Ռուսաստանի ղեկավարությանը»։

News.am