2025-05-10 09:02
Լրատվական գործակալություններ
Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական գործողությունները վերսկսվել են
Հնդկաստանի և Պակիստանի միջև վերահսկողության գծի երկայնքով մարտերը վերսկսվել են մի քանի ժամ տևած հարաբերական անդորրից հետո, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։
Կան հաղորդագրություններ Կուպվարայում, Պանչում, Ուրիում և Սամբայում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետանային փոխհրաձգությունների մասին։
Սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձինք ապրում են աճող վախի մեջ, և հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։
Reuters-ը հաղորդում է, որ Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար օդանավակայանի մոտակայքում մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել։
News.am