2025-05-10 13:26
Լրատվական գործակալություններ
Իրանի արտաքին գործերի նախարարը բանակցությունների համար մեկել է Սաուդյան Արաբիա
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին շաբաթ առավոտյան Թեհրանից մեկնել է Ջիդա՝ բանակցություններ վարելու Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հետ, տեղեկացրել է Mehr-ը։
Նշելով Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային քաղաքականությունը՝ շարունակաբար ամրապնդել հարևանների հետ հարաբերությունները, Իրանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային ուրբաթ հայտնել էր, որ Իրանի արտգործնախարարը շաբաթ օրը կմեկնի Էր Ռիադ՝ հանդիպելու և բանակցություններ վարելու Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Իրանի արտաքին գործերի նախարարը կմեկնի նաև Դոհա շաբաթ երեկոյան, որպեսզի մասնակցի իրանա-արաբական երկխոսության գագաթաժողովին, ավելացրել է Բաղային։
News.am