Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 23 սմ-ով

2025 թ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատ բարձրացել է 23 սմ-ով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ։ 2025 թ մայիսի 10-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը հասել է 1900,62 մետրի»,– գրել է նա։

Լճում ջրի ծավալն ավելացել է շուրջ 290 միլիոն խորանարդ մետրով, իսկ մակերեսը` 2,18 քառակուսի կիլոմետրով։

Հիշեցնենք` 2024 թվականի դեկտեմբերի 30–ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900,39 մետր, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 22 սմ–ով։ Ազիզյանը նշել էր, որ դա վերջին 8 տարիներին Սևանի մակարդակի դրական փոփոխության ամենաբարձր արժեքն է։

Sputnik Արմենիա