ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆՎՈՐԱԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ԲԱՆԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ
Փորձագետը` պատգամավորի առաջարկի մասին
Ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքային շեմը բարձրացնելուգաղափարը բացահայտում է կադրերի լուրջ դեֆիցիտը։ Եվ այնխորանում է իշխանության սխալ քաղաքականության հետևանքով։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկել է ժամկետային պարտադիր զինծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, ինչպես նաև լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում և ՀՀ քրեական օրենսգրքում:
«Խնդիր է դրված լուծարել Հայաստանի բանակը։ Իսկ ինչ է պետք լուծարման համար` պատերազմական վիճակում գտնվող երկրում ավելի խորացնել սոցիալական անհավասարությունը։ Եթե պատերազմական վիճակում գտնվող երկրում գումարով դու կարող ես չծառայել, դա սոցիալական լուրջ դժգոհության պատճառ կարող է դառնալ։ Հայաստանի իշխանությունները բառիս բունիմաստով բանվորագյուղացիական բանակ են ստեղծում, այսինքն` հարուստի և չինովնիկների զավակները չեն ծառայելու», - ասաց փորձագետը։
Ակնհայտ է, որ մեր բանակում նորակոչիկների լուրջ դեֆիցիտ կա, դրա համար էլ առաջարկում են բարձրացնել զորակոչի տարիքը։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ով է գաղափարի հեղինակը՝ Հայկ Սարգսյանը, որը չունի ո՛չ ռազմական փորձ, ո՛չ ռազմական գիտելիքներ։ Եվ ընդհանրապես, եթե դիտարկենք իշխող թիմի անդամների, պետական կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց կենսագրությանը, ապա նրանց զգալի մասն այս կամ այն կերպ խուսանավել են զինվորական ծառայությունից, և հիմա իրենք այդ խուսանավումն ուզում են օրինականացնել` գումարով բանակից ազատվելու հիմնավորմամբ։
Նահապետյանը նաև ուշադրությունհրավիրեց բանակում տիրող ընդհանուր անառողջ մթնոլորտի վրա՝ զինծառայողներնիրենց պաշտպանված չեն զգում: Եվայս պայմաններումքիչ թե շատ ապահովված քաղաքացիներն ամեն կերպ փորձելուեն իրենց որդիներին «ազատել» բանակից։
Մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ պատերազմող պետությունում չպետք է ծառայությունից խուսափելու համար որևէ սողանցք լինի: Անհրաժեշտ է վերացնելբոլոր արտոնությունները, ինչպես ժամանակին արեցին նույն Իսրայելում։ Պետք է ամեն ինչ անել, որ բանակում ծառայությունը պատվաբեր լինի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.