Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը MH17-ի կործանման համար մեղավոր է համարել Ռուսաստանին
Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) խորհուրդը պաշտոնապես Ռուսաստանին մեղավոր է ճանաչել 2014 թվականի հուլիսին Դոնբասի վրայով Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող Malaysia Airlines MH17 չվերթի ինքնաթիռի կործանման համար, հաղորդում է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը։ Աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ։
ICAO-ի խորհուրդը Ռուսաստանին մեղադրել է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիան խախտելու մեջ։ ICAO-ի խորհուրդը Ռուսաստանի կողմից փոխհատուցման վճարման հարցը ավելի ուշ կքննարկի։
«MH17-ի գործով ICAO-ի խորհրդի այսօրվա որոշումը Ռուսաստանի Դաշնությանը պատասխանատվության ենթարկելու ևս մեկ կարևոր քայլ է»,-«European Pravda»-ին հայտարարել է Կանադայում Ուկրաինայի դեսպան Յուլիա Կովալիվը, որը միաժամանակ ICAO-ի ներկայացուցիչն է։
Boeing-ի կործանմանն առնչվող հետաքննության ընթացքում համատեղ քննչական խումբը պարզել է, որ MH17 չվերթին խոցել են ռուսական «Бук» զենիթահրթիռային համակարգից արձակված հրթիռով։
2022 թվականին Հաագայի շրջանային դատարանը երեք անձի, նրանց թվում՝ ինքնահռչակված ԴԺՀ-ի նախկին պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովին, մեղավոր ճանաչեց ինքնաթիռի վթարին մասնակցության մեջ և հեռակա կարգով դատապարտեց նրանց ցմահ ազատազրկման։
Ռուսաստանը մի քանի անգամ փոխել է իր վարկածը, թե ով է խոցել մալայզիական ինքնաթիռը, իսկ Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկսվելուց հետո օրենք է ընդունել, որով հրաժարվել է կատարել Եվրոպական դատարանի՝ 2022 թվականի մարտի 15-ից հետո ուժի մեջ մտած որոշումները։
News.am