Ժերար Դեպարդիեն մեղավոր է ճանաչվել նկարահանումների ժամանակ ոտնձգությունների համար

Փարիզի դատարանը այսօր ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեին մեղավոր է ճանաչել 2021 թվականին ֆիլմի նկարահանման հրապարակում ոտնձգություններ կատարելու մեջ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Հայտնի դերասանը դատապարտվել է 18 ամսվա պայմանական ազատազրկման։ Դեպարդիեն հերքել է մեղքը։

Դատարանն ապացուցել է, որ 2021 թվականին Դեպարդիեն «Կանաչ փեղկեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ ոտնձգություններ է արել 54-ամյա բեմանկարչուհու և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ։

Բացի այդ, մեղադրող կողմը խնդրել է նրա նկատմամբ 20 հազար եվրո տուգանք նշանակել։

Դեպարդիեն Ֆրանսիայում մի քանի դատական ​​հետաքննություններով է անցնում։ Այսպես, օրինակ դերասանի դեմ արդեն հետաքննություն է ընթանում դերասանուհի Շառլոտ Արնուի նկատմամբ ոտնձգություններ կատարելու կասկածանքով։ Նա նաև 2024 թվականի փետրվարից ի վեր հետաքննության առարկա է դարձել «ծանրացուցիչ հանգամանքներում հարկային խարդախության և փողերի լվացման» գործով։

Դեպարդիեն կասկածվում է 2013 թվականից Բելգիայում կեղծ բնակություն հաստատելու մեջ։

Sputnik Արմենիա