Գետի տարբեր մասերում ցանցեր ենք տեղադրել. Կոտայքի փրկարար ծառայության պետը մանրամասներ է հայտնել
Ներկա պահին փրկարար ծառայողները իրականացնում են որոնողական աշխատանքներ Մարմարիկ գետի երկայնքով, ինչպես նաև Աղբյուրակի ջրամբարում, նաև ուժեր ունենք, որոնք որոնողական աշխատանքներ են իրականացնում Մարմարիկ բնակավայրում և հարակից բնակավայրերում, և գետի տարբեր մասերում։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզի փրկարար ծառայության պետ Գևրգ Սեդրակյանը՝ անդրադառնալով մայիսի 4–ին անհետացած 2 տարեկան Տիգրանի որոնումներին։
«Որտեղ գետը մի քիչ հանդարտ է, մենք ցանցեր ենք տեղադրել, և ընդհանուր որոնողական աշխատանքները ներկա պահին ինտենսիվ ձևով շարունակվում են:
Որևէ առարկա, որևէ հագուստից ինչ-որ նմուշ մենք չենք հայտնաբերել ներկա պահին»,–ասաց նա։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՆԳՆ փրկարար ծառայություն մայիսի 4–ին ահազանգ էր ստացվել, որ 2 տարեկան տղա է կորել։