2025-05-14 08:20
Լրատվական գործակալություններ
Կարկուտը ավերել է մի շարք համայնքների պտղատու այգիներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրապետությունում քիչ առաջ տեղացած ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել տարբեր համայնքներին։ Սոցիալական ցանցերում քաղաքացիներն ահազանգում են, որ բերքը վնասվել է Ճոճկան, Մեծ Այրում, Ամրակից, Օհանավան, Ղազարավան և բազմաթիվ այլ համայնքներում։
«Կարկուտից անգամ բարդին է կոտրվել, ընկել ցած։ Կարկուտն ամեն ինչ ջարդեց»,–ֆեյսբուքյան տեսանյութում ասում է օգտատերերից մեկը՝ հրապարակելով կադրեր իր այգուց։
Նշենք, որ հրապարակված տեսանյութերում երևում են, որ կարկուտը բարակ շերտով ծածկել է այգիները։
News.am