Մակրոն․ Ղրիմն, ամենայն հավանականությամբ, կմնա Ռուսաստանի կազմում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFMTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմը, ամենայն հավանականությամբ, կմնա Ռուսաստանի կազմում։
Ըստ նրա՝ ուկրաինացիները «բավականաչափ պարզություն ունեն ասելու», որ Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո չեն կարողանալու վերադարձնել իրենց բոլոր տարածքները։
Ղրիմը, որը 2014 թվականից Ռուսաստանի վերահսկողության տակ է, պետք է դառնա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կետերից մեկը, նշել է Ֆրանսիայի նախագահը։
Եթե երկու երկրների միջև խաղաղություն կնքվի, այդ տարածքը, ամենայն հավանականությամբ, կմնա ռուսական, հավելել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Ֆրանսիայի նախագահի, Ռուսաստանը «չի բավարարվի դրանով, եթե մենք թույլ տանք նրան անել իր գործը», իսկ եվրոպական կողմն «անում է հնարավոր ամեն ինչ», քանի որ չի ցանկանում «Երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել»։
News.am