Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել են այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ–ի տարածած հաղորդագրությունը։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ապատեղեկակտվության տարածմանը զուգահեռ Ադրբեջանական ԶՈւ–ն երբեմն կրակոմ է սահմանագոտու տարբեր ուղղություններով։ Երեկ ՀՀ ՊՆ–ից հայտնեցին, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Իսկ մայիսի 9–ին ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։

Sputnik Արմենիա