Երբ կընտրվի նոր էներգաբլոկի նոր մոդելը. ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենի պատասխանը

Հայկական ԱԷԿ-ի համար նոր էներգաբլոկի մոդելի ընտրությունը կարելի է սպասել հաջորդ տարի։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է կայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը հիշեցրել է, որ կայանի ղեկավարությունը չի ընտրության մասին որոշում կայացնում՝ դա կառավարության իրավասությունն է։ Գործադիրի որոշմամբ անցյալ տարի ստեղծվել է «ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն։ Այն ուսումնասիրում է այն մոդելներն ու տեխնոլոգիաները, որոնք հայկական կողմին առաջարկում են արտասահմանյան գործընկերները։

Նա նշել է, որ, մի կողմից , կառավարությունը նախկինում որոշել էր մինչև 2036 թվականը կառուցել նոր էներգաբլոկ (այն պետք է փոխարինի գործողին, որի պիտանիության ժամկետը լրանում է), մյուս կողմից՝ փոքր (մոդուլային) էներգաբլոկները կառուցվում են ավելի արագ, քան մեծ հզորություն ունեցողները (առաջինի դեպքում՝ 6-8 տարի, երկրորդի դեպքում՝ 10 տարի):

Հիշեցնենք, որ Հայաստանի գործող ԱԷԿ-ը պետք է ավարտեր աշխատանքը 2016 թվականին, սակայն կայանի շահագործման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը, իսկ հետո՝ մինչև 2036 թվականը: Աշխատանքների հիմնական մասը, որը կազմում է 189 մլն դոլար, իրականացվել է ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների, մյուս մասը՝ 63,2 մլրդ դրամ (162,8 մլն դոլար), ՀՀ պետբյուջեի հաշվին։

Sputnik Արմենիա