Կրետեի մոտակայքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը զգացվել է Թուրքիայում, Եգիպտոսում, Սիրիայում և Իսրայելում

Հունաստանի իշխանությունները զգուշացրել են բնակիչներին և զբոսաշրջիկներին անմիջապես լքել ափը երկուշաբթի Կասոս և Կրետե կղզիների միջև տեղի ունեցած 6.3 մագնիտուդով երկրաշարժից հետո, հաղորդում է Euronews-ը։

Կլիմայական ճգնաժամի և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել է տարածաշրջանում հնարավոր ցունամիի վտանգի մասին։

Աթենքի Ազգային աստղադիտարանի գեոդինամիկայի ինստիտուտը երկրաշարժը բնութագրել է որպես «շատ ուժեղ», ցնցումները զգացվել են Թուրքիայում, Եգիպտոսում, Սիրիայում և Իսրայելում։

Մասնագետները պարզել են, որ բնական աղետի էպիկենտրոնը գտնվել է Կասոսից 48 կմ հարավ՝ ավելի քան 70 կմ խորության վրա։ Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը հայտարարել է, որ նման խորը օջախով երկրաշարժերը սովորաբար չեն կրկնվում։

Այս ֆոնին, աշխարհի երկրները և Հունաստանի իշխանությունները դեռևս չեն ճշգրտել իրենց ճանապարհորդական առաջարկությունները, ուստի Հունաստան և նրա կղզիներ այցելելը համարվում է անվտանգ, բայց այնտեղ արձակուրդ պլանավորողները պետք է հետևեն թարմացված տեղեկատվությանը։

Որպես նախազգուշական միջոց, երկրաշարժից տուժած տարածքում փակվել են բազմաթիվ զբոսաշրջային վայրեր և տեսարժան վայրեր, մասնավորապես՝ Սամարիայի կիրճը, որը Եվրոպայում ամենաերկարն է։

News.am