2025-05-14 20:02
Լրատվական գործակալություններ
Ֆարմանյան․ Էլ ի՞նչ անեն Նիկոլն ու իր պատանդներն, որ դուք հասկանաք՝ պիտի արագ միավորվել
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրել է.
«Ես ամաչում եմ, որ 7-8 տարի նույն՝ ԱԺ շենքում եմ աշխատել: Ամաչում եմ ասել, որ ես ևս ԱԺ պատգամավոր եմ եղել:
Ես զարմանում եմ մեր ընդդիմության վրա. էլ ի՞նչ անեն Նիկոլն ու իր պատանդներն այդ դահլիճում, որ դուք հասկանաք՝ պիտի արագ միավորվել ու ռեալ քայլ անել: Էլ ի՞նչ:
Ժողովրդին հղում մի արեք, խնդրում եմ: Եթե ժողովրդին մնա, երազում է, որ մի ուժեղ ձեռք ուղղակի վերացնի Ազգային ժողով կոչվող այս անորակ կրկեսը»:
Aysor.am