Պաշտոնեական անփութություն․ զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Կատարվում է նախաքննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Կարեն Էդգարի Ավետիսյանը հոսանքահարման հետևանքով մահացել է մայիսի 13-ին։ Ըստ լրատվամիջոցների` դեպքը տեղի է ունեցել Մեղրիում։