2025-05-15 08:29
Լրատվական գործակալություններ
Սրբազան պայքարի երիտասարդներին բերման են ենթարկել ոստիկանություն
Սրբազան պայքարի երիտասարդներին, որոնք իրականացնում են «Չեմ վստահում նիկոլ փաշինյանի իշխանությանը» ակցիան բերման են ենթարկել ոստիկանություն։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը։
Ներքին գործերի նախարարությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 3 անձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Նրանց նկատմամբ կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,–հայտնեցին ՆԳՆ–ից: