Ալեքսիս Օհանյանը գնել է լոնդոնյան «Չելսիի» բաժնետոմսերի մոտ 10%-ը

«Reddit» սոցցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը ձեռք է բերել «Չելսի» կանանց ֆուտբոլային թիմի բաժնետոմսերի մոտ 10%-ը։ Տեղեկությունը հայտնում են լրատվամիջոցները։

Հայկական ծագումով ամերիկացի գործարարը ակումբում 20 մլն ֆունտ ստեռլինգ է ներդրել։

Բացի այդ, նա կընդգրկվի լոնդոնյան ակումբի տնօրենների խորհրդի կազմում։

Նշենք, որ Ալեքսիս Օհանյանն ավելի վաղ ամերիկյան «Angel City FC»–ի խոշորագույն բաժնետերն էր։ Ակումբը վաճառվեց 2024 թվականին։

Sputnik Արմենիա