2025-05-15 16:25
Լրատվական գործակալություններ
Սյունեցի լրագրողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
«Իմ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում մասնագիտական պարտականությունները կատարելու հիմքով։ Իմ որակմամբ շատ զավեշտալի, շատ աբսուրդային մի իրավիճակ է։ Այսօր դատական նիստ պետք է տեղի ունենա, որտեղ պետք է որոշվի խափանման միջոցի հարցը»,– նշել է նա։
News.am