Զելենսկին հաստատել Է Ուկրաինայի պատվիրակության կազմը ՌԴ-ի հետ բանակցություններում
Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հրամանագիր է հրապարակել Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության կազմի մասին, որը բաղկացած է 12 հոգուց, որոնց թվում են արտաքին գործերի փոխնախարարը, ՈւԱԾ ղեկավարի, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալները։
Ուկրաինայի պատվիրակությունը ՌԴ-ի հետ բանակցություններում գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, նա կարող է փոփոխություններ կատարել կազմում:
Պատվիրակության կազմում են նաև արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան, ՈւԱԾ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պոկլադը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Օլեգ Լուգովսկին, Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսեյ Շևչենկոն, Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին:
Զելենսկու հրամանագրի համաձայն՝ հաստատված պատվիրակությունը նաև լիազորված է բանակցություններ վարել Թուրքիայի և ԱՄՆ-ի հետ։
Թուրքիայի ԱԳՆ-ում հստակեցրել են, որ Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունների վերաբերյալ որոշումներ դեռ չկան:
Ավելի վաղ ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Ստամբուլում հայտարարել էր, որ ռուսական պաշտոնական պատվիրակությունը Վլադիմիր Պուտինի հրամանով հաստատվել է և ունի բանակցություններ վարելու համար անհրաժեշտ բոլոր իրավասություններն ու լիազորությունները։ ՌԴ պատվիրակությունը տրամադրված է կառուցողական քննարկման, հնարավոր հանգուցալուծումների և շփման կետերի որոնման, իսկ ուկրաինական կողմի հետ ուղիղ բանակցությունների նպատակն է վաղ թե ուշ դուրս հասնել երկարաժամկետ խաղաղության հաստատման՝ վերացնելով հակամարտության հիմնային պատճառները։
Sputnik Արմենիա