ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Ստամբուլ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Ստամբուլ, որտեղ սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։ Տեղեկությունը հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ՌԴ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների եռակողմ հանդիպումը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 12:30-ին, դրան կնախորդի Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

Sputnik Արմենիա