Գազան վաճառքի չէ․ Իսրայելի ռմբակոծությունները խորանում են

Իսրայելը վերջին երկու օրերին նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի տարածքին՝ միայն անցած գիշեր սպանելով ավելի քան 50 մարդու։ Ընդհանուր զոհերի թիվը հոկտեմբերի 7-ից ի վեր անցել է 53,000-ը՝ ըստ Գազայի առողջապահության նախարարության։ Բազմաթիվ շրջաններում ռմբակոծվել են տները, հիվանդանոցներն ու թաղամասերը։ ՀԱՄԱՍ-ը սա որակում է որպես «բարբարոսական սրացում» և կոչ է անում միջազգային հանրությանը՝ արձագանքել։

Իսրայելը շարունակում է արգելափակել սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մուտքը Գազա՝ պնդելով, թե դա ռազմական ճնշման միջոց է, որպեսզի ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի պատանդներին։ ԱՄՆ-ն փորձում է գործարկել իր հումանիտար ծրագրերը՝ առանց ՄԱԿ-ի ներգրավման, սակայն մի շարք միջազգային կազմակերպություններ մերժել են մասնակցությունը՝ շեշտելով չեզոքության բացակայությունը։ Գազայի բնակչության մեծ մասը սովի և հումանիտար աղետի եզրին է։

Դոնալդ Թրամփը իր Մերձավոր Արևելքի այցի ընթացքում առաջարկել է ԱՄՆ-ին «վերցնել» Գազան և այն վերածել «ազատության գոտու»՝ փաստացի առաջարկելով ամերիկյան վերահսկողություն տարածքի վրա։ Նա ասել է՝ «ես կցանկանայի, որ ԱՄՆ-ն դա վերցներ և դարձներ գեղեցիկ վայր»։ ՀԱՄԱՍ-ը կտրուկ մերժել է. «Գազան վաճառքի առարկա չէ, այն Պաղեստինի անբաժան մասն է», փոխանցում է Al-Jazeera-ն ։

Lurer.com