Ուկրաինայի հարցով բանակցողները չեն խնդրել ՄԱԿ-ի մասնակցությունը

ՄԱԿ-ը չի մասնակցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ կողմերից համապատասխան հարցում չի ստացել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ստեֆանի Թրեմբլեյը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։

«ՄԱԿ-ը ներգրավված չէ այսօր անցկացված բանակցություններին... Մասնակցության հարցում չի եղել», - ընդգծել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային՝ Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Նրա խոսքով՝ դրանց շրջանակներում կողմերըկարող են հրադադարի մասին համաձայնության հասնել։

ՌԴ նախագահի մամուլիքարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան լուրջ ջանքեր է գործադրում երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ուղղությամբ: Նա բանակցությունների նպատակներ է անվանել հակամարտության սկզբնապատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումը։

Չնայած մայիսի 15-ին սպասումներին, այդ օրը ուղիղ շփումներ տեղի չեն ունեցել։ Բանակցությունների երկժամանոց փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին։

Դրանք տևել են գրեթե երկու ժամ: Հանդիպումից հետո Մեդինսկին հայտարարել է, որ ռուսական կողմն ընդհանուր առմամբ գոհ է բանակցությունների արդյունքից, ինչպես նաև հայտնել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների լայնածավալ փոխանակման մասին: Նրա խոսքով՝ ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմ կներկայացնի հնարավոր ապագա հրադադարի հասնելու իր տեսլականը՝ այն մանրամասն ներկայացնելով։ Իր հերթին Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտնել է, որ կողմերը քննարկել են հրադադարի և գերիների փոխանակման հարցերը:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, բանակցությունների ավարտից հետո ռուսական պատվիրակությունն ուղևորվել է օդանավակայան:

Sputnik Արմենիա