Կրեմլում չեն բացառել Պուտինի և Զելենսկու հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին կարող են հանդիպել, եթե բանակցող պատվիրակությունները որոշակի համաձայնությունների հասնեն։ Ըստ ТАСС-ի՝ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նման հանդիպումը, երկու կողմերի պատվիրակությունների աշխատանքի արդյունքում, այդ պատվիրակությունների միջև որոշակի համաձայնությունների հասնելուց հետո, չի բացառվում։ Մենք դա հնարավոր ենք համարում»,-ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Նա շեշտել է, որ հանդիպումը հնարավոր է «հենց աշխատանքի արդյունքում և երկու կողմերի միջև համաձայնությունների տեսքով որոշակի արդյունքների հասնելուց հետո»։

News.am