Աբրահամյան․ Իշխանությունները գնում են զորակոչի համակարգը փլելու ճանապարհով

«Զինված ուժերի համալրման և մեր ունեցած ներուժի արդյունավետ իրացման տեսանկյունից, ոչ թե բանակից ազատվելը կամ կրճատելը պետք է գումարով դարձնել, այլ հնարավոր է օգտվել նույնիսկ եղած օրենսդրական հնարավորությունից` 1-2 փոփոխություններով»,- նշել է ԱԺ պատգամավոր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշել է, որ ատեստացիայի համակարգի խնդիրների և լուծումների մասին շատ եմ խոսել/գրել, նույնիսկ ժամանակին գրությամբ, բազմաթիվ լուծումներով ԳՇ ներկայացրել, սակայն դրանք անհիմն ձևով մերժվել են:

«Նույնիսկ իրենց ընդունած ատեստացիայի մասին օրենքով, կարելի է մեկ փոփոխությամբ, զինված ուժերում համալրման էական խնդիր լուծել, բայց չէ, իրենք գնում են զորակոչի համակարգը փլելու և դրա փոխարեն խիստ վտանգավոր մոդել ներդնելու ճանապարհով»,- գրել է նա:

Panorama.am