Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրողի դեմ քրեական հետապնդումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Անուշ Միրզոյանի դեմ քրեական հետապնդումը։ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով: Նրան առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը:

«Որևէ երաշխիք չկա, որ սա վաղը տեղի չի ունենալու յուրաքանչյուրիս հետ. հետայսու ցանկացած լրագրող աշխատելու է քրեական վարույթի կիզակետում որպես մեղադրյալ հայտնվելու վտանգի ներքո», - հայտնում է միությունը։

Հայաստանի ժուռնալիստների միությունը նաև հայտարարել է, որ չի ընդունում արևմտյան ֆինանսավորում ունեցող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, հայտնում է միությունը

Այս կազմակերպությունն գեոպոլիտիկ նպատակահարմարությունից, կոնյուկտուրայից ելնելով՝ քանիցս անտեսում է ՀՀ գործող իշխանությունների, առանձին գործիչների սանձարձակ պահվածքն ու գործողություններ, իսկ որպես անկախ ներկայացնում է միայն այն պարբերականները, որոնք օգտվում են արևմտյան դրամշնորհներից կամ զերծ են մնում իշխանություններին քննադատելուց։ Սա ավելի է արձակում իշխանությունների ձեռքերը մամուլի դեմ իրենց գործողություններում, ասվում է հայտարարության մեջ:

Sputnik Արմենիա