Մահացել է լեգենդար բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը
Մահացել է պարուսույց և բալետի արտիստ Յուրի Գրիգորովիչը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա օգնական Ալեքսանդր Կոլեսնիկովը:
Գրիգորովիչը 98 տարեկանէր։
Նրա աշխատանքի հիմնական վայրը Մեծ թատրոնն էր։ Այստեղնա հայտնի դարձավիր հեղինակային բալետներով, որոնց թվում են Սերգեյ Պրոկոֆևի «Քարե ծաղիկը», Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկը» և Սերգեյ Պրոկոֆևի «Իվան Ահեղը»։
1964-ին Գրիգորովիչը հաստատվեց Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր՝ այդ գործունեությունը շարունակելով 30 տարի՝ մինչև 1995-ը։ Այդ ընթացքում տեղի ունեցան մեծ սկանդալներ Մայա Պլիսեցկայայի, Վլադիմիր Վասիլևի, Մարիս Լիեպայի հետ։
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», Գրիգորովիչին սիրում ու ատում էին, գնահատում ու արժեզրկում, բայց բոլորն ընդունում էին նրա խարիզման, մարդկանց ու տարածությունը մոտեցնելու և իր կամքին ենթարկելու, ինչպես նաև հարվածներին դիմակայելու հրաշալի ունակությունը։
Sputnik Արմենիա