ԱՄՆ փոխնախագահ. Ուկրաինայի հարցով բանակցությունները փակուղի են մտել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները «թեթևակիորեն» փակուղի են մտել, և ամերիկյան իշխանությունները գիտակցում են դա, հաղորդում է Reuters-ը։

«Կարծում եմ, նախագահը [Դոնալդ Թրամփը] նախագահ Պուտինին կասի. «Լսի՛ր, դու լո՞ւրջ ես տրամադրված»»,- ասել է նա լրագրողներին, հայտնում է BBC-ն։

«Պուտինը, կարծես, չգիտի, թե ինչպես դուրս գա այս պատերազմից»,- հավելել է Վենսը։

Փոխնախագահը կրկնել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ չէ ներգրավվել բանակցություններում, ապա ԱՄՆ-ն դուրս կգա գործընթացից, քանի որ դա իրենց պատերազմը չէ։

Այս հայտարարությունները Վենսն արել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև նախատեսված հեռախոսազրույցից առաջ։

News.am