Վրաստանի իշխանությունները հերքել են հայկական կոնյակի առաքումների ուշացումները

Վրացական իշխանությունները հերքել են իրենց տարածքում հայկական կոնյակի առաքումների ուշացումները և հայտարարել, որ գործում են ստանդարտ մաքսային ընթացակարգերով։

«Մաքսային վերահսկողության ընթացակարգերը կատարվում են սովորական ռեժիմով։ Փոխադրամիջոցների ուշացումներ չկան», -ըստ bm.ge գործակալության՝ հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Այս շաբաթ, ըստ Новости Грузия-ի՝ ալկոհոլ արտադրող հայ գործարարների մի խումբ բողոքի ակցիա անցկացրեց Երևանում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Մասնակիցները Վրաստանի տարածքով ապրանքների տեղափոխման ուշացումների վերաբերյալ պարզաբանումներ պահանջեցին։ Նրանք նշել են, որ Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ նախատեսում է այցելել Վրաստան՝ հայկական ալկոհոլային արտադրանքի տարանցիկ ստուգումներին առնչվող խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ կոնյակի սպիրտով որոշ բեռնատարներ ստուգվում են, և «խնդիրը դեռևս լուծված չէ և պատճառները պարզելու համար ինստիտուցիոնալ մոտեցում է պետք»։

News.am