Վլադիմիր Պուտին. Գլխավորը ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողներին հայտնել է, որ զրույցը տևել է ավելի քան 2 ժամ: Նա Թրամփի հետ զրույցը որակել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար: Ըստ Պուտինի՝ Թրամփը նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։

«Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման օգտին, սակայն անհրաժեշտ է մշակել խաղաղության հասնելու ամենաարդյունավետ ուղիները։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայի հետ հուշագրի կնքման ուղղությամբ, որում կարող են ներառվել հրադադարի հարցերը և կարգավորման սկզբունքները։ Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ է բոլոր կողմերին բավարարող փոխզիջումներ գտնել։ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Կիևի հետ ապագա խաղաղության պայմանագրի փաստաթղթի շուրջ։ Գլխավորը ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառները վերացնելն է։ Մենք պարզապես պետք է որոշենք՝ որոնք են խաղաղության առավել արդյունավետ ուղիները»,- ասել է Պուտինը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Մոսկվայի և Կիևի ուղիղ բանակցությունների վերսկսմանն աջակցելու համար:

Alpha News