ԱՀԿ․ Գազայում երկու միլիոն մարդ սովամահ է լինում

Երկու միլիոն մարդ սովամահ է լինում, մինչդեռ «տոննաներով սնունդ է արգելափակված սահմանին՝ ոտքով ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա», -հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Գազայում մարդասիրական օգնության միտումնավոր դադարեցման պատճառով սովի վտանգը մեծանում է», -շեշտել է նա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վերահսկողություն կհաստատի ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ կանխելու համար ՀԱՄԱՍ-ի կողմից անկլավին տրամադրվող մարդասիրական օգնության թալանը։

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ թույլ կտա սահմանափակ քանակությամբ սնունդ ներմուծել տարածք, այդպիսով վերացնելով մարտից ի վեր գործող շրջափակումը։

News.am