ՔԿ․ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 աշխատակից

Խուզարկություններ են ընթանում Երևանի քաղաքապետարանում, կան ձերբակալվածներ, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Քաղաքապետարանում ապացուցողական և այլ վարութային գործողություններն իրականացվում են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում նախաքննության շահերից ելնելով»,– հայտնեցին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել էր 11 մարդ։ Նրանցից մեկը Շենգավիթ վարչական շրջանի աշխատակից էր։