ԱԺ հանձնաժողովը քննարկում է զինծառայությունից խուսափելու համար պատժի խստացման հարցը

Հայաստանի իշխանություններն առաջարկում են խստացնել պատիժը զինվորական ծառայությունից խուսափելու և վարժական հավաքներին մասնակցելու համար։ ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրել է ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նրա խոսքով՝ կառավարությունը ցանկանում է ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափելու դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի թվի աճի պատճառով խստացնել պատժաչափը: Մասնավորապես, 2023 թվականին եղել է 1 499 նման դեպք, 2024 թվականին՝ 1 779։

Նախագծի համաձայն՝ զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետն առաջարկվում է 2-5 տարուց դարձնել 3-6 տարի։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում էնվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-3 տարով։

Բացի այդ, կբարձրացվի նշված հանցագործությունների ծանրության աստիճանը. ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, իսկ վարժական հավաքներից խուսափելը՝ փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով նախատեսվում է խստացնել պատիժը զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից խուսափելու համար:

Sputnik Արմենիա