2025-05-20 14:46
Լրատվական գործակալություններ
Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ՄՔԴ-ից դուրս գալու օրինագծին
Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով կմեկնարկի միջազգային քրեական դատարանից (ՄՔԴ) երկրի դուրս գալու ընթացակարգը: Այս մասին հայտնում է Reuters-ը։
ՄՔԴ-ից դուրս գալու մասին օրինագծին կողմ է քվեարկել Հունգարիայի խորհրդարանի 134 անդամ, դեմ՝ 37 պատգամավոր:
«Հունգարիան վճռականորեն մերժում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես քրեական դատարանների օգտագործումը որպես քաղաքական ազդեցության գործիքներ», - ասվում է օրինագծում, որը ներկայացրել է երկրի փոխվարչապետ Ժոլտ Շեմիենը:
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն նշել էր, որ Բուդապեշտը, ընդունելով այդ որոշումը, հրաժարվում է մաս կազմել քաղաքականացված, իր անաչառությունը և հեղինակությունը կորցրած ինստիտուտի:
Sputnik Արմենիա