«Լրագրողներ առանց սահմանների». Ալիևի ռեժիմն ավելի ու ավելի է խորասուզվում ավտորիտարիզմի մեջ
Իլհամ Ալիևի ռեժիմի՝ ավտորիտարիզմի մեջ էլ ավելի խորասուզվելուն համընթաց անկախ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումները հասնում են աննախադեպ մասշտաբների։ 2023 թվականի նոյեմբերից ձերբակալությունների ալիքն ուղղված է այն լրագրողների դեմ, որոնք հրաժարվում են ենթարկվել գրաքննությանը։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը ստեղծել է լրատվական մասնագետների պրոֆիլների պատկերասրահ, որոնք կամայականորեն բանտարկվել են հանրությանը տեղեկացնելու փորձերի համար։
Ավելի քան երկու տասնամյակ Իլհամ Ալիևը մեթոդաբար քանդում էր իր երկրում ԶԼՄ-ների բազմակարծությունը, և այդ բռնաճնշումներն ուժեղանում են 2023 թվականի աշնանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո իշխանությունները փորձում են արմատախիլ անել այն, ինչ մնացել է անկախ մամուլից։ Հիմնականում մեղադրվելով «արտարժույթի մաքսանենգության» մեջ, ինչն իրականում օտարերկրյա կազմակերպություններից դրամաշնորհներ ստանալն է, բազմաթիվ լրագրողներ նվաղում են բանտերում պարզապես իրենց աշխատանքը կատարելու կամ մամուլի ազատությունը պաշտպանելու համար։
Այս պատկերասրահում, որը թարմացվում է իրական ժամանակում, RSF-ը ցուցադրում է նրանց, ովքեր մարմնավորում են լրագրության խիզախությունը բռնաճնշումների պայմաններում։ Նրանք շարունակում են լուսաբանել և պաշտպանել մամուլի ազատությունը մի պետությունում, որն արգելում է հանրային քննադատությունը, արգելափակում է տեղեկատվության հասանելիությունը և ստիպում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հաստատություններին լռեցնել այլախոհներին։
News.am