2025-05-20 17:30
Լրատվական գործակալություններ
Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի գլխավորությամբ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Սուրեն Պապիկյանի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառումից:
«Իմ հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը»,- գրել է Սուրեն Պապիկյանը:
Օրակարգի մանրամասները դեռևս չեն հրապարակվել: