Ալիև. Վաղ թե ուշ Հայաստանը կհամաձայնվի Ադրբեջանի պայմաններին

Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ադրբեջանական կողմի առաջադրած պայմաններին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել։ Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնի այդ պայմաններին»,- հայտարարել է նա Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այսպիսով, ադրբեջանցի բռնապետը շարունակում է սպառնալ Հայաստանին։

News.am