ԱՄՆ-ը Սիրիայի նոր իշխանություններին զգուշացրել է հնարավոր տապալման և «էպիկական մասշտաբի քաղաքացիական պատերազմի» մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սենատում իր ելույթում զգուշացրել է, որ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած Սիրիայի կառավարությունը լուրջ խնդիրների առջև է կանգնած, հաղորդում է Al Arabiya-ն։
Դրա պատճառով, նշել է, նա, Միացյալ Նահանգները գնահատում է, որ կառավարությունը «գուցե շաբաթներ, գուցե ամիսներ հեռու է հնարավոր տապալումից և էպիկական մասշտաբների քաղաքացիական պատերազմից, որն, ըստ էության, կհանգեցնի երկրի քայքայմանը»։
Միաժամանակ Ռուբիոն ընդգծել է, որ Սիրիան Մերձավոր Արևելքի այն քիչ վայրերից մեկն է, որտեղ տարբեր կրոններ տասնամյակներ շարունակ համակեցության մեջ են եղել։
«Այսպիսով, եթե մտածեք տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ասենք, երկու տարի անց, երբ Սիրիան և Լիբանանը կայուն լինեն, դա անհավանական հնարավորություններ կբացի բոլոր ոլորտներում խաղաղություն և անվտանգություն հաստատելու և հակամարտություններն ու պատերազմները դադարեցնելու համար», - նշել է նա՝ հավելելով, որ «ակնհայտորոն, դա մեծ խնդիր է»։
News.am