ԵՄ-ն որոշել է ամբողջությամբ չեղարկել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը որոշել է ամբողջությամբ վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

«Այսօր մենք որոշում ենք կայացրել վերացնել Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցները», – գրել Է նա X սոցցանցում:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել էր Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու մտադրության մասին: Դրանից կարճ ժամանակ անց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ պատրաստվում է մեղմացնել պատժամիջոցները։

Հիշեցնենք` ԵՄ–ն Սիրիայի նկատմամբ առաջին անգամ պատժամիջոցներ սահմանեց 2011 թվականին՝ որպես պատասխան պաշտոնական Դամասկոսի կոշտ գործողություններին, որոնք կիրառվել էին երկրում հակակառավարական ելույթների մասնակիցների նկատմամբ: Հետագայում ԵՄ-ն բազմիցս խստացրեց գործող սահմանափակող միջոցները՝ ընդլայնելով դրանց շրջանակը և լրացնելով դրանք նոր սահմանափակումներով։

Sputnik Արմենիա