Սերգեյ Լավրովն արդեն Երևանում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արդեն Հայաստանում է։

 

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը, ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Սերգեյ Լավրովը Հայաստանում կգտնվի մայիսի 20-ից 21-ը։

Մայիսի 21-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ ասուլիսը:

Հանդիպումներ են նախատեսված նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Նախորդ անգամ Լավրովը Երևան էր այցելել 2022 թվականի հունիսին։

Sputnik Արմենիա