Ռուբիո․ Միացյալ Նահանգների համար հեշտ չի լինելու Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելը
Թրամփի վարչակազմը աշխատում է համաձայնագրի հասնելու ուղղությամբ, որը Իրանին թույլ կտա ունենալ քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագիր, բայց ուրան չհարստացնել, երեքշաբթի Սենատի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Միաժամանակ նա խոստովանել է, որ նման համաձայնագրի հասնելը «հեշտ չի լինելու»։
Ռուբիոն Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթում հայտարարել է, որ վարչակազմն Իրանին «ժամանակային սահմանափակում» է առաջարկում բարգավաճման և խաղաղության հասնելու համար։ «Դա հեշտ չի լինելու, բայց սա այն գործընթացն է, որի մեջ մենք հիմա գտնվում ենք», - հայտարարել է Ռուբիոն։
Իրանն ավելի վաղ բազմիցս հայտարարել է, որ ոչ մի դեպքում չի հրաժարվի ուրանի հարստացումից։ Թեհրանը միաժամանակ ընդգծել է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել։
News.am