2025-05-21 12:38
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում այս գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Ստամբուլում, հաղորդում է РИА Новости-ն։
Մի քանի ցնցում զգացվել է քաղաքի արևմտյան մասում՝ Մոսկվայի ժամանակով 23:36-ին։ Բնակչության շրջանում առանձնապես խուճապ չկա։
Ցնցումներից անմիջապես հետո ծանուցումներ են ստացել նաև սմարթֆոնների հավելվածների օգտատերերը։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովում՝ Բյույուքչեքմեջե շրջանի դիմաց, մագնիտուդը կազմել է 4։ Օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։
News.am