Լավրով. Ռուսաստանյան ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչ է

Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ին Հայաստանի ակտիվ մասնակցությամբ։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Մեկնաբանելով հայ գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները՝ նախարարը նշել է, որ խոսել են անվտանգության ոլորտում համագործակցության մասին։ «Այս տարի լրանում է Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի ստեղծման 30-ամյակը, որը երկրի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է», - հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ Մոսկվան կողմ է զինվորականների, իրավապահների, անվտանգության ծառայությունների միջև սերտ շփումներին։ Ամեն ինչ պետք է հիմնվի նախորդ տարիների հարուստ փորձի վրա։ Շահագրգռված ենք ՀԱՊԿ-ին ՀՀ ակտիվ մասնակցությամբ, ընդգծել է Լավրովը։

News.am