Լավրով. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը նախատեսվում էր հետաձգել մինչև ապագա սերունդները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կայացած մամուլի ասուլիսին բացահայտել է Լեռնային Ղարաբաղի շուրջ մոռացության մատնված բանակցային գործընթացի՝ մինչ այժմ քիչ հայտնի, որոշ մանրամասներ։
Պատասխանելով հայ լրագրողի կողմից հնչող մեղադրանքներին՝ ռուսաստանցի նախարարն ընդգծել է. «Մեզ ոչ ոք չի կարող կշտամբել, քանի որ վերջին առնվազն 20 տարիների ընթացքում և՛ նախագահ Պուտինը, և՛ նախագահ Մեդվեդևը առաջ են մղել լուծումներ, որոնք խաղաղ բանակցությունների միջոցով արդարացի մոտեցում էին ապահովում»։
Ըստ Լավրովի, առաջարկվում էր «ադրբեջանական 7 շրջաններից 5-ը հանձնել որպես առաջին քայլ և որպես միջանկյալ փուլ պահպանել Քելբաջարի և Լաչինի շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը հետաձգելով երկար տարիներով, իսկ ըստ էության՝ մինչև ապագա սերունդներ»։
Նախարարը նկատել է, որ այն, ինչ ստացվեց (Լեռնային Ղարաբաղի լիակատար օկուպացիան), հետևանքն էր նրա, որ «փոխզիջումային առաջարկները մերժվել էին»։ «Սակայն իրացվել է ընտրության իրավունքը՝ բանաձևից հրաժարումը», - հավելել է նախարարը։
News.am