Նեթանյահու․ Հանուն պատանդների ազատ արձակման պատրաստ ենք Գազայում ժամանակավոր հրադադարի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի հայտարարել է, որ հանուն պատանդների ազատ արձակման պատրաստ է Գազայում ժամանակավոր հրադադարի, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ 20 պատանդներ «անկասկած» դեռևս ողջ են։

«Եթե պատանդներին ազատելու համար ժամանակավոր հրադադարի հնարավորություն լինի, մենք պատրաստ կլինենք», - հեռուստատեսային ելույթում հայտարարել է Նեթանյահուն։

Նեթանյահուն հայտարարել է նաև, որ Իսրայելը, ամենայն հավանականությամբ, սպանել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարին։

Այս ամսվա սկզբին Սինվարը Գազայի հարավում գտնվող հիվանդանոցի վրա Իսրայելի օդային հարվածի թիրախ էր դարձել, սակայն ո՛չ Իսրայելը, ո՛չ ՀԱՄԱՍ-ը նրա մահը դեռևս չեն հաստատել։

News.am