Բաքվում հայտարարել են «Իրևանի կազիաթի գործունեության վերսկսման» մասին
Բաքվում լրջորեն նախապատրաստվում են Հայաստանի Սյունիքի մարզ «վերադարձին»։
Հիշեցնենք, որ նմանօրինակ հավակնությունները վերջին շրջանում ակտիվացել են։ Բաքուն զառանցական գաղափարներ և անհավանական թվեր է հնչեցնում։ Ընդ որում, ո՛չ հայկական, ո՛չ էլ առավել ևս ադրբեջանական կողմը նույնիսկ չեն հիշում Ադրբեջանից փախած հարյուր հազարավոր հայերի մասին։
Այսօր հայտնի դարձավ «Իրևանի կազիաթի գործունեության վերսկսման» մասին։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կովկասի մահմեդականների վարչության (ԿՄՎ) կազիների խորհրդի նիստում։ Օրենքներում համապատասխան փոփոխություններ կառաջարկվեն, հարցը կքննարկվի հասարակական կազմակերպությունների և կրոնական կառույցների հարցերով խորհրդարանական հանձնաժողովում։
«Մենք պետք է ձգտենք նրան, որ իրևանյան կազին դառնա այն մարդը, ում շնորհիվ Ադրբեջանի ձայնը լսելի կլինի միջազգային հարթակում։ Միևնույն ժամանակ, մենք պետք է ստեղծենք այնպիսի ազդեցիկ կառույց Արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցում, որպեսզի միջազգային հանրությունը լսի այս պահից հնչեցված մտքերը։ Մենք պետք է ջանք գործադրենք, որպեսզի Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչը դիտորդի կարգավիճակ ստանա Իսլամական համագործակցության կազմակերպությունում», - հայտարարել է պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։
News.am